ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան մինչև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը
ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան մինչև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի 2025» միջազգային ֆորումում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո ձևաչափում փոփոխություններ կլինեն և Հայաստանն այս մասին ավելի առարկայական քննարկումներ կանցկացնի իր եվրոպացի գործընկերների հետ։
Փաշինյանը կրկին մատնանշել է «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման կարևորությունը Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ «Սա արդեն երաշխիք է, որ այդ նախագիծը ոչ միայն կիրականացվի, այլև կդառնա ժամանակակից պատմության մեջ ամենահաջողված նախագիծը, որը եկամուտներ, անվտանգություն և կայունություն կբերի այդ երկրներին», - վստահեցրել է կառավարության ղեկավարը։»
Նա հայտնել է, որ Ղազախստանից բեռը շուտով կհասնի Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհով։ Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականություն է, ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելով Ադրբեջանի նախագահին։ «Իմիջիայլոց, ասեմ, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ։
Մենք գիտեինք, որ կա համաձայնություն, որ գնացք կգա, բայց մեր ընկալումը եղել է մեկ գնացքի մասին։», - եզրակացրել է Փաշինյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում