Պապուայում, ջրհեղեղների և սողանքների պատճառով, երեխաներ են կորել
Արևադարձային հորդառատ անձրևների հետևանքով Ինդոնեզիայի արևելյան շրջաններից մեկում՝ Պապուայում, ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 15 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, անհետ կորած է համարվում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Նդուգա շրջանի ոստիկանապետ Ալֆրեդո Ագուստինուս Ռումբիակը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ անհետ կորածները զոհվել են։
Ռումբիակի խոսքով՝ 8-17 տարեկան 13 երեխաներ վոլեյբոլ խաղալուց տուն վերադառնալիս փորձել են անցնել գետը, երբ սկսվել է ջրհեղեղը։
Փրկարարական աշխատանքները դժվարանում են բարդ լեռնային ռելիեֆի պատճառով։ Տարածքին հասնելու համար անհրաժեշտ է ուղղաթիռ կամ մոտակա բնակավայրից քայլել մոտ ութ ժամ։ Աշխատանքները բարդացնում է նաև այն, որ նշված տարածքը համարվում է անվտանգության «կարմիր գոտի»՝ հաշվի առնելով այնտեղ ապստամբ անջատողականների գտնվելու փաստը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում