Ուլտրաօրթոդոքս հրեաների զանգվածային բողոքներ` բանակում ծառայելու դեմ
Հարյուր հազարավոր ուլտրաօրթոդոքս հրեաները նախօրեին Երուսաղեմում զանգվածային աղոթք-բողոքի ակցիա են իրականացրել` հավատակից տղամարդկանց Իսրայելի պաշտպանության բանակ զորակոչելու դեմ։
Ցուցարարները փակել են քաղաքի հիմնական մուտքերը։ 15-ամյա մի պատանի, որը մյուս ցուցարարների խմբի հետ բարձրացել է կիսակառույց շենքի վրա, ընկել է և մահացել, հայտնում է BBC-ին։
Օրվա ավարտին կազմակերպիչները հավաքվածներին խնդրել են խաղաղ հեռանալ, սակայն դրա փոխարեն հարյուրավոր երիտասարդ ուլտրաօրթոդոքսներ հարձակվել են ոստիկանների վրա։
Բողոքի գործողությունն ստացել է Կնեսետում ներկայացված ուլտրաօրթոդոքս կուսակցությունների աջակցությունը։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը տեսաուղերձով դատապարտել է Երուսաղեմի զանգվածային բողոքի ակցիան։
«Ուզում եմ ասել այդ բոլոր երիտասարդներին, որոնք եկել էին «Լավ է մեռնենք, քան գնանք ծառայության» կարգախոսով այդ ամոթալի ցույցին․ եթե կարողանում եք գալ հանրահավաքի, ուրեմն կարող եք գալ նաև զորակոչային կենտրոն, եթե կարող եք քայլել փողոցներով, ուրեմն կարող եք քայլել նաև զորավարժությունների ժամանակ՝ պաշտպանելով Իսրայել պետությունը»,- հայտարարել է Լապիդը։
Բացառությունների դարաշրջանն ավարտվել է, ասել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում