Չինաստանը մեկ տարով հետաձգել է կարևոր մետաղների արտահանման վերահսկողությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է մեկ տարով հետաձգել հիմնական հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության ներմուծումը։ Ըստ Թրամփի՝ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո Պեկինը որոշել է շարունակել այդ մետաղների ազատ մատակարարումը միջազգային շուկաներ, ներառյալ՝ ամերիկյան։
Թրամփը նշել է, որ խոսքը վերաբերում է մի շարք ռազմավարական հանքանյութերի և մագնիսների մատակարարմանը, որոնք լայնորեն կիրառվում են ավտոմեքենաների, հրթիռների և ինքնաթիռների արտադրությունում։ Նա ընդգծել է, որ այս որոշումը կնպաստի առևտրային կայունությանը և կհաղթահարի մատակարարման շղթաների ճգնաժամը։
Միաժամանակ՝ սահմանափակումները, որոնք Չինաստանը հաստատել էր 2025-ի ապրիլին՝ յոթ հազվագյուտ մետաղների (սամարիում, գադոլինիում, տերբիում, դիսպրոզիում, լյութեցիում, սկանդիում, իտրիում) արտահանման համար, մնում են ուժի մեջ։ Վերլուծաբան Թիմ Չժանը այս քայլը գնահատել է որպես «տակտիկական կայունացում»՝ նշելով, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետագա նվազեցման դեպքում Պեկինը պատրաստ լինի նոր զիջումների։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում