Ամերիկյան զորքերն Էստոնիայից չեն հեռանա
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն հեռանա Էստոնիայից։
«Սա դրական որոշում է Էստոնիայի համար. Միացյալ Նահանգները մեզ տեղեկացրել է, որ մեր համագործակցությունը կշարունակվի այնպես, ինչպես այսօր։ Ես նաև նրանց ազդանշան եմ ուղարկել, որ մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էստոնիայի հեռուստատեսությանն ասել է Պևկուրը:
Մեկնաբանելով հոկտեմբերի 29-ինՆԱՏՕ-ի երկրների՝ ԱՄՆ-ից ստացված հաղորդագրությունն այն մասին, որ ամերիկյան կողմը ծրագրում է կրճատել զորքերի թվաքանակը Եվրոպայի արևելյան թևում՝ Պևկուրն ասել է, որ Միացյալ Նահանգները հասկանում է Էստոնիայում զորքեր պահելու անհրաժեշտությունը։
Պաշտպանության նախարարը նշել է, որ Էստոնիան ապահովելու է ամերիկյան զորքերին վարժանքների համար անհրաժեշտ պայմաններով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում