Թուրքիայում քրդերեն երգ լսելու համար աշակերտ է ձերբակալվել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքի դպրոցներից մեկում քրդերեն երգի ներքո նկարահանված տեսանյութի համար աշակերտ է ձերբակալվել: Այս մասին Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ermenihaber-ից։
Տեսանյութը, որտեղ ձերբակալվածը նկարահանել է իր դասընկերներին ազգային պար պարելիս, որակվել է որպես քարոզ՝ հօգուտ ահաբեկչական կազմակերպության:
Թուրքական մամուլում նշվում է, որ նախքան աշակերտի ձերբակալությունը, նրա ընտանիքի անդամներին Նիդերլանդներում գրացված հեռախոսահամարից զանգահարել և սպառնալիքներ էին հնչեցվել:
«Ձեր աղջիկն իր վիճակը կտեսնի, ահաբեկիչներ: Տեսեք, թե ձեր աղջկա գլխին ինչ է գալու: Եթե գնա դպրոց, կսպանենք նրան»:
Տեղեկացվում է նաև, որ ավելի ուշ ձերբակալվել են աշակերտուհու նկարահանված տեսանյութում երևացող 5 երեխա ևս:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում