2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է. Փաշինյան
2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․
1․ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։
2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում [email protected] էլ․ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։
3․ Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։
4․ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում