Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցների միջնամասի կառուցապատող՝ 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է՝ կոմայի մեջ, ծանր վիճակում: Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում է տարել:
«Ավո ՖՄՀ»-ի սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում, թերեւս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա:
Նրա հետ դատական վեճ ունեցող «Օլիմպ» խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի։
Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը, որ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է, սակայն մանրամասներ չհայտնեց․ «Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել, բժշկական գաղտնիք է»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում