Թրամփը հրամայել է սկսել ԱՄՆ-ում միջուկային զենքի փորձարկումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հանձնարարել է Պենտագոնին անհապաղ կերպով սկսել Ամերիկայի միջուկային զենքի փորձարկումները։ Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։
«Դա իրականացվել է, ներառյալ առկա զենքի ամբողջական արդիականացումը և նորացումը, իմ լիազորությունների առաջին ժամկետի ընթացքում»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ միջուկային զենքի հսկայական կործանարար ուժի պատճառով ինքը «ատում էր դա անել», բայց այլընտրանք չի ունեցել։
Ինչպես ասել է Թրամփը, Ռուսաստանը միջուկային զենքի առումով երկրորդ տեղում է, իսկ Չինաստանը՝ երրորդը, սակայն Պեկինը հինգ տարվա ընթացքում կհասնի Մոսկվային։ Հետևաբար, նա հրամայել է ԱՄՆ-ին միջուկային զենքի փորձարկումներ սկսել։
«Այլ երկրների կողմից անցկացվող փորձարկման ծրագրերի լույսի ներքո, ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը հավասար հիմունքներով սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները: Այս գործընթացը կսկսվի անմիջապես: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում