Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը վայր է դնում ավագանու անդամի մանդատը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։
Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։
Նշենք, որ տեղեկություններ կան, որ առաջիկայում մանդատը վայր կդնի նաև «Կոմունիստական» խմբակցության ավագանու անդամ Սեդրակ Սահակյանը, որը նույնպես կալանավորված է։
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի գործով կալանավորվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության երկու այլ անդամներ։ Գևորգ Ղուկասյանը նրանցից մեկն է։
Նկատենք, որ Գյումրիի ավագանիում ՔՊ–ն ունի 14 մանդատ, իսկ ընդդիմադիր մնացած ուժերը միասին՝ 19 մանդատ։ Եթե ավագանու առաջիկա նիստին ընդդիմադիրներից երեքը ներկա չլինեն եւ ՔՊ–ն ևս ներկա չլինի, քվորում չի ապահովվի։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում