Միջազգային չվերթի ժամանակ ուղևորը պատառաքաղով խոցել է երկու դեռահասի
Հնդիկ ուղևորը միջազգային չվերթի ժամանակ պատառաքաղով խոցել է երկու դեռահասի, ապտակել է մի կին ուղևորի և անձնակազմի անդամի, ձևացրել է, թե կրակում է իր վրա, հաղորդում է Associated Press-ը։
Շաբաթ օրը Չիկագոյից Գերմանիա մեկնող ինքնաթիռն ուղղվել է դեպի Բոստոն, որտեղ ձերբակալվել է 28-ամյա տղամարդը, որը մեղադրվում է վտանգավոր զենքով հարձակման մեկ դրվագով։
ԱՄՆ դատախազության գրասենյակի տվյալներով՝ 17-ամյա ուղևորն արթնանալուց հետո նկատել է, որ մի տղամարդ կանգնած է իր գլխավերևը։ Տղամարդը պատառաքաղով խոցել է դեռահասի անրակը, ապա դանակով հարվածել մեկ այլ 17-ամյա երիտասարդի գլխին՝ պատռված վերք պատճառելով վերջինիս: Իշխանությունները հայտնել են, որ ուսանողական վիզայով ԱՄՆ մուտք գործած տղամարդն օրինական ներգաղթային կարգավիճակ չունի։
Երեքշաբթի օրը գործի վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ այն մասին, թե արդյոք նա փաստաբան ունի, հասանելի չէր դաշնային դատական համակարգում, իսկ ԱՄՆ դատախազության գրասենյակը չի արձագանքել լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու հարցմանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում