ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք նավ է խոցել
ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել են թմրանյութերով լի չորս նավակ։ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի խոսքով՝ զինվորականները իրականացրել են երեք հարված, որի հետևանքով զոհվել է 14 մարդ։
«Պաշտպանության նախարարությունն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ պաշտպանում է օտար տարածքները։ Հիմա մենք պաշտպանում ենք մեր սեփականը։ Այս ահաբեկիչներն ավելի շատ ամերիկացիների են սպանել, քան «Ալ Քաիդան»»,- գրել է Հեգսեթը։
Նա պարզաբանել է, որ հետախուզությունը նախնական հաստատել է, որ նավերը հետևում էին թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիներին և դրանց վրա թմրանյութեր էին։
Ավելի վաղ Հեգսեթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կարիբյան ծովում ոչնչացրել է «Տրեն դե Արագուա» թմրամիջոցների կարտելի պատկանող նավ, որը ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում