Եվրապատգամավորը կոչ արեց Հայաստանին զգույշ լինել մարդկանց իրենց կարծիքի համար հետապնդելիս
Եթե Հայաստանում կա նման պրակտիկա, որով մարդկանց դատում են սոցիալական ցանցերում հայտնած կարծիքի համար, ապա պետք է զգուշություն և զգոնություն ցուցաբերել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։
«Ժողովրդավարական երկրներում չպետք է լինի այնպես, որ մարդկանց հետապնդեն սոցիալական ցանցերում գրառումների համար։ Եթե Հայաստանն իրեն համարում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, ապա պետք է ուշադիր լինի նման հարցերին։
Հայաստանում մնացել է իրավական համակարգի խորհրդային մեծ ժառանգություն, որը հանգում է հետևյալ սկզբունքին. «Նախ բանտ ուղարկենք, հետո կտեսնենք, թե ինչ կլինի»։ Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունն ակտիվորեն պայքարում է այդ ժառանգության դեմ», - նշել է եվրոպական խորհրդարանի պատգամավորը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում