Լուվրի կողոպուտը. Զարդերն այժմ Ֆրանսիայի բանկի ստորգետնյա ամրոցում են
Լուվրի կողոպուտից հետո, որը բացահայտեց թանգարանի անվտանգության լուրջ բացթողումներ, նրա ամենաարժեքավոր գանձերից մի քանիսը տեղափոխվել են Ֆրանսիայի բանկ։
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ուրբաթ օրը զարդերը պահպանվել են ոստիկանության կողմից, ապա տեղափոխվել են բանկի պահոց, որը գտնվում է թանգարանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա։ Գտնվելով 26 մետր խորության վրա՝ այն համարվում է երկրի ամենաապահովներից մեկը։ Այնտեղ պահվում է Ֆրանսիայի ոսկու պաշարների 90 տոկոսը, ինչպես նաև Լեոնարդո դա Վինչիի տետրերը և այլ ազգային գանձեր. BBC-ի տվյալներով՝ պարունակության ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 600 միլիոն եվրո։
««Souterraine» անունով հայտնի պահոցը պաշտպանված է յոթ տոննա կշռող, 50 սմ հաստությամբ հրակայուն բետոնե դռնով և 35 տոննա պտտվող բետոնե աշտարակով, որը կանխում է ցանկացած բռնի մուտք։
Հիշեցնենք, որ դիմակավորված գողերի մի խումբ նախկինում ներխուժել էր Լուվրի «Ապոլլոն» պատկերասրահ, որտեղ պահվում են ֆրանսիական թագի զարդերը։ Գողերին ութ րոպե է պահանջվել Նապոլեոնի կնոջ՝ կայսրուհի Մարի-Լուիզայի վզնոցը և Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի թագը գողանալու համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 88 միլիոն եվրո։ Գողերը բեռնատարի հետևի մասում գտնվող մեխանիկական սանդուղքի միջոցով բարձրացել են առաջին հարկի պատշգամբ և մտնել պատկերասրահ։
Լուվրի տնօրեն Լորենս դը Կարսը խոստովանել է, որ թանգարանի ենթակառուցվածքները հնացած են, և արտաքին պատը հսկող միակ տեսախցիկը «սխալ ուղղությամբ էր ուղղված»։
Ֆրանսիայից դուրս գալու փորձի ժամանակ արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում