Վարդան Հարությունյանի ակնհայտ անհամաչափ կալանքը. փաստաբաններն ահազանգում են
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից, ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի կալանավորված է, սակայն կալանքի սկիզբ է հանդիսանում օգոստոսի 7-ը: Նշված կալանքը Հակակոռուպցիոն դատարանի կողմից երկարաձգվել է մեկ ամսով` որպես պատճառաբանություն առաջ քաշելով որոշակի վարույթային գործողությունները: Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները։
Հայտարարությունում նաև ասվում է. «Ակնհայտ է, որ երկու ամիսն առավել քան բավարար է նման մեծ քննչական խմբի կողմից այդ ամենն ապահովելու համար, սակայն Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում՝ լրացուցիչ ժամկետի վերաբերյալ: Հենց այդ տրամաբանությամբ էլ Դատարանը մասնակիորեն բավարարել էր միջնորդությունը` տրամադրելով այդ լրացուցիչ մեկ ամիսը:
Փաստաբանական խումբը հայտնում է, որ ներկայացվել էր գրավոր դիրքորոշում առ այն, որ ցանկացած պահի պատրաստ են մասնակցել ցանկացած վարույթային գործողությունների:
Ըստ փաստաբանների, նկատվում է Դատարաններին մոլորեցնելու մոտեցում, ինչը կալանքի պայմաններում անընդունելի է, հատկապես նաև Սահմանադրական դատարանի վերջին շրջանում ընդունված որոշումների պայմաններում, որում Բարձր դատարանն ամբողջ դատական համակարգին հստակ ազդակ էր փոխանցել կալանքների որպես ծայրահեղ և բացառիկ միջոց հանդիսանալու վերաբերյալ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում