Քննարկվել է 2026-ին ՀՀ-ում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պանամայում հանդիպում է ունեցել Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) նախագահ տիկին Իրենե Վելեսի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը և կազմակերպչական գործընթացները։
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վելեսին համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ COP17-ի անցկացումը Հայաստանում մեծ հնարավորություն է մեր երկրի համար՝ առաջ մղելու բնապահպանական օրակարգը և խթանելու միջազգային համագործակցությունը բնության պահպանության ոլորտում։
Տիկին Վելեսը, իր հերթին, կարևորել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային բնապահպանական գործընթացներին և հավաստել Կոլումբիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին COP17-ի կազմակերպչական և բովանդակային փուլերում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում