Եվրամիությունը կարագացնի անօդաչու թռչող սարքերից պաշտպանության նախագծերի իրականացումը
Լիտվա-բելառուսական սահմանին մետեոզոնդերի հետ կապված միջադեպերից հետո, Եվրամիությունը մտադիր է արագացնել «Արևելյան դիտակետ» (Eastern Flank Watch) ծրագրի և Անօդաչու թռչող սարքերից պաշտպանության եվրոպական նախաձեռնության (EDDI) իրականացումը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Եվրոպան ամբողջությամբ սոլիդար է Լիտվայի հետ՝ կապված մաքսանենգ ապրանքներ տեղափոխող մետեոզոնդերով նրա օդային տարածք մշտական ներխուժումների հետ։ Սա ապակայունացում է։ Սա սադրանք է։ Մենք դա անվանում ենք հիբրիդային սպառնալիք։ Մենք դա չենք հանդուրժի», - գրել է նա։
«Սա առիթ է տալիս արագացնել մեր առաջատար նախաձեռնությունների՝ «Արևելյան դիտակետ» (Eastern Flank Watch) ծրագրի և Անօդաչու թռչող սարքերից պաշտպանության եվրոպական նախաձեռնության (EDDI) իրականացումը», - ընդգծել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան սոցիալական ցանցերում հայտարարել է, որ «ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել բելառուսական ռեժիմի վրա», ինչպես նաև կաջակցի Եվրամիության արևելյան սահմանի պաշտպանությանն ուղղված միջոցներին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նախատեսում էր այս երկու ծրագրերը գործարկել 2026 թվականի առաջին եռամսյակում և դրանք մարտական սկզբնական պատրաստականության բերել մինչև 2027 թվականի վերջը։ Ծրագրվում էր, որ EDDI-ն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2027 թվականի վերջը, իսկ Eastern Flank Guard-ը՝ մինչև 2028 թվականի վերջը։ Նպատակներից է եղել նաև «անօդաչու թռչող սարքերին դիմակայելու ընդունակ տեխնոլոգիապես առաջադեմ համակարգի ստեղծումը»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում