Աշխարհի ամենատարեց նախագահը վերընտրվել է ութերորդ ժամկետով
Աշխարհում պետության ամենատարեց ղեկավարը՝ Կամերունի 92-ամյա նախագահ Պոլ Բիան, ըստ երկրի Սահմանադրական դատարանի հրապարակած ընտրությունների արդյունքների, վերընտրվել է յոթամյա նոր ժամկետով: Ըստ Reuters-ի՝ Բիան ստացել է ձայների 53,66%-ը։
Պոլ Բիան կառավարում է Կամերունը 1982 թվականից։ Սա նրա կառավարման ութերորդ ժամկետը կլինի։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բիան անցկացրել է ընդամենը մեկ հանրահավաք, հայտնում է BBC-ն։ Քարոզարշավի տասը օրն անցկացրել է Եվրոպայում, որտեղ գտնվում էր մասնավոր այցով։
Հնարավոր ուժեղ մրցակից՝ ընդդիմության առաջնորդ Մորիս Կամտոն, հուլիսին զրկվել է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այդ որոշումը հաստատել է Սահմանադրական դատարանը, սակայն երկրեւմ շատերը դա ընկալել են որպես իր մրցակցին վերացնելու դավադրություն։ 2018 թվականի վերջին ընտրություններից հետո Կամտոն հայտարարել էր հաղթանակի մասին և զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում