Միրումյանի կինն իր ունեցվածքով պաշտոնյա ամուսնուց «առաջ» է ընկնում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը:
Միրումյանի հայտարարագիրը բավական համեստ է. 2016 թ. վերջին ունեցել է 6 միլիոն 500 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 12 միլիոն 739 հազար դրամ, որից 9 միլիոն 901 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 837 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտ:
Ի տարբերություն պաշտոնյա ամուսնու, կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը, ավելի հարուստ է ներկայանում: Նա հայտարարագրել է 25 միլիոն 200 հազար դրամ եւ 60 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Նախորդ տարի էլ ունեցել է 31 միլիոն 656 հազար դրամ եկամուտ, որի մեծ մասը՝ 26 միլիոն 420 հազար դրամը, շահաբաժին է, 3 միլիոն 189 հազար դրամը աշխատավարձ, 1 միլիոն 55 հազար դրամը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս, իսկ 990 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...