Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակցությունը նորաստեղծ «Նժար»-ին
Նորստեղծ «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Գարեգին Միսկարյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր անդամակացությունը շարժմանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, պիտի տեղեկացնեմ, որ վերջին շրջանի լարված և ծանրաբեռնված գրաֆիկը, ինչպես կարելի էր սպասել, տվեց իր արդյունքը՝ բարձր արյան ճնշում և գրգռված նյարդային ֆոն։ Բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իմ հասարակական և քաղաքական գործունեությունը՝ առողջությունս վերականգնելու համար։ Դա նշանակում է նաև, որ ստիպված եմ, որպես «Նժար» շարժման անդամ, դադարեցնել մասնակցությունս շարժման գործունեությանը։
Կուզեմ իմ անկեղծ գնահատանքի և աջակցության խոսքը հղել տիկին Նինա Կարապետյանցին՝ մաղթելով նրան քաջառողջություն և կամք՝ մեր համատեղ սկսած կարևոր գործը նպատակին հասցնելու համար։
Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, արդեն թարմ ուժերով և նոր գաղափարներով, կկարողանամ կրկին ներդնել իմ փորձն ու կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայացմանը։ Լավ եղեք և հետևեք ձեր առողջությանը»,- գրել է Միսկարյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում