«Մարտnւնակ բանակ» հասկացությունը պետք է վերափոխենք «պաշտպանունակ բանակ»
Մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը բայց նաև զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը, այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ։ Որովհետև երբ որ ասվում է մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն պետք է ի վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։
Ընդ որում, ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորություն է, ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում հնարավոր արտաքին միջամտություններից»,– ընդգծեց Փաշինյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում