Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրու քաղաքապետի կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրիում տեղի ունեցող իրավիճակի զարգացմանը, քանի որ այն Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքն է, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղը։ Զախարովան նշել է, որ քաղաքային իշխանություններն ակտիվորեն համագործակցություն են զարգացնում ՌԴ տարբեր մարզերի հետ։ Գյումրիում է գտնվում նաև «Պատվո բլուր» հուշահամալիրը, որը նվիրված է ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին։
Նրա խոսքով՝ այս թեման հատկապես արդիական է, հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական ցիկլ. երկրի հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում