Հրաձգություն ոստիկանների եւ զինվորականների միջեւ Բավարիայում
Արման Թաթոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում էՄի քիչ տխուր ու աբսուրդ ա, բայց լրիվ կինոյի սցենար ա: Էսօր Բավարիայում` Էրդինգ քաղաքի մոտակայքում, գերմանական բանակի` Բունդեսվեհրի ինչ-որ ստորաբաժանում զորավարժություն ա արել:
Տարածքի բնակչությունը զորավարժությունից տեղյակ չի եղել, բայց որ տեսել են զինվորական հագուստով ինչ-որ մարդիկ են հավաքվել ու իրար են կրակում, զանգել են ոստիկանություն: Ոստիկանության մի քանի մեքենա եկել են, բայց սրանք էլ զորավարժությունից տեղյակ չեն եղել ու բարձրախոսով կարգադրել են զենքերը վայր դնել ու հանձնվել:
Էս զորավարժության մասնակիցները մտածել են, թե ոստիկանների մասնակցությունը զորավարժության մի մասն ա, ու սկսել են հայերեն ասած` խալաստոյ փամփուշտներով կրակել ոստիկանների վրա: Սրանք էլ չեն հասկացել, որ իրանց վրա բացած կրակը ուսումնական ա ու սկսել են իրենք էլ կրակել` արդեն իսկական փամփուշտներով:
Արդյունքում բանակի կողմից մի քանի հոգի վիրավորվել են, նոր բոլորը հասկացել են, որ մի բան սխալ ա գնում: Զոհերի մասին դեռ ինֆո չկա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում