Օլգա Բուզովան իր երաժշտական կարիերայի մասին հարց է տվել հանդիսատեսին ու զղջացել արածի համար (տեսանյութ)
«Բարձրագույն լիգա» երաժշտական մրցանակաբաշխության հանդիսատեսը խորհուրդ է տվել հայտնի հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովային ավարտել երաժշտական կարիերան:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Բուզովան, որը միջոցառման վարողն էր, մի պահ որոշել է հարցնել դահլիճի կարծիքն իր երաժշտական գործունեության վերաբերյալ:
«Իմ հարազատ ու սիրելի հանդիսատես, ասեք՝ դուք իսկապե՞ս ցանկանում եք, որ ես ավարտեմ երգչուհու կարիերաս»,- հարցրել է Բուզովան ու ի զարմանս նրա՝ բոլորը միաբերան բղավել են՝ «այո՛»:
Բուզովան նկատել է, որ պատրաստ չէր նման պատասխանի:
«Լավ, եթե այդպես պնդում եք, ուրեմն ես հենց հիմա կհեռանամ բեմից: Ես ավարտում եմ երգչուհու կարիերան»,-ասել է Բուզովան, ինչից հետո հանդիսատեսը սկսել է ուրախացած ծափահարել:
Սակայն հաղորդավարուհին վերջ է տվել նրանց բերկրանքին՝ ասելով, որ կհեռանա միայն բոլոր հնարավոր մրցանակները ստանալուց հետո:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում