ԵՄ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացմանը
Եվրոպական Միությունը ողջունում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջերս ձեռնարկված դրական քայլերը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացումը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը անկեղծորեն ողջունում է այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ նախաձեռնություններին և վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումներին։
Հատուկ ներկայացուցիչը խրախուսական է համարում Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի խոսնակների միջև կայացած հանդիպումը, ինչպես նաև Երևանում հայ և ադրբեջանական քաղաքացիական հասարակության փորձագետների միջև նախատեսված կլոր սեղանի քննարկումները։
«Մենք նույնպես ողջունում ենք Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման վերաբերյալ Հայաստան-Թուրքիա հաջորդ հանդիպման հայտարարված նախապատրաստական աշխատանքները», - նշել է ԵՄ պաշտոնյան։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում