Սիրիան կարող է սպառազինություն գնել Թուրքիայից
Սիրիան մտադիր է Թուրքիայից զենք գնել, այդ թվում՝ էշելոնացված ՀՕՊ համակարգեր, ահաբեկիչներից և Իսրայելից պաշտպանվելու համար։ Նման պնդմամբ է հանդես եկել կառավարամետ Yeni Şafak թերթը՝ նշելով, որ ֆինանսավորումը կարող է ապահովվել Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ԾԱՊՀ) անդամ երկրների մասնակցությամբ Սիրիայի համար նախատեսված հատուկ հիմնադրամի կողմից։
Թերթը հաղորդում է, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները դիմել են Թուրքիային՝ ՀՕՊ համակարգեր, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և արդիականացված հրետանային համակարգեր վաճառելու խնդրանքով: Սակայն այս խնդրանքը վերաբերում է զենքի պաշտոնական վաճառքին, այլ ոչ թե Թուրքիայի կողմից այն ռազմական օգնության շրջանակներում տրամադրելուն:
Պարբերականը նշում է, որ զենքը Սիրիային անհրաժեշտ է «ահաբեկչական և իսրայելական սպառնալիքներից պաշտպանունակությունը ամրապնդելու համար»։ Այս համատեքստում առաջնահերթ խնդիր է համարվում «երկրի հյուսիսային հատվածն ընդգրկող էշելոնացված ՀՕՊ համակարգի ստեղծումը»։ Անցյալ շաբաթ Թուրքիայի ռազմական արդյունաբերության գործակալության ղեկավար Հալյուք Գյորգյունն այցելել է Դամասկոս, որտեղ քննարկվել են հենց այդ հարցերը։
Ինչպես նշում է Yeni Şafak-ը, Անկարայի և Դամասկոսի միջև նման գործարքի ֆինանսավորումը կարող է իրականացվել, այդ թվում, նաև ԾԱՊՀ-ի կողմից։ Խորհրդի անդամները նախկինում որոշում էին կայացրել Սիրիայի վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին, որը կկենտրոնանա զարգացման և պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումներին աջակցելու վրա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում