«Մինչև օրս դա Կոլումբիայի խոշորագույն բիզնեսն է, և Պետրոն ոչինչ չի անում այն դադարեցնելու համար՝ չնայած ԱՄՆ-ից խոշոր վճարումներին և սուբսիդիաներին, որոնք ոչ այլ ինչ են, քան Ամերիկայի երկարաժամկետ կողոպուտ։ Այսօրվանից այդ վճարումները կամ վճարման կամ սուբսիդիայի ցանկացած այլ ձև այլևս չի վճարվի Կոլումբիային։ Այս թմրամիջոցի արտադրության նպատակը Միացյալ Նահանգներում արտադրանքի հսկայական քանակությամբ վաճառքն է, ինչը հանգեցնում է մահվան, ավերածությունների և քաոսի։ Պետրոյին՝ ցածր վարկանիշ ունեցող և շատ ոչ հանրաճանաչ առաջնորդին, ով բացահայտորեն դեմ է Ամերիկային, ավելի լավ է անհապաղ փակել այդ մահվան դաշտերը, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները դրանք կփակի նրա համար, և դա այնքան էլ հաճելի չի լինի»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ Կոլումբիայի նախագահը մեղադրել էր ԱՄՆ-ին իր երկրի տարածք ներխուժելու մեջ։ Ըստ նրա, ԱՄՆ ուժերը սպանել են «համեստ ձկնորսի»։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է Կարիբյան ավազանում թմրամիջոցներ տեղափոխող սուզանավին։
Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսին ԱՄՆ-ն հետ է ուղարկել հայրենիք՝ Կոլումբիա և Էկվադոր, որտեղ նրանք, Վաշինգտոնի հայտարարության համաձայն, պետք է կանգնեն դատարանի առաջ։
Կոլումբիայի նախագահն իր գրառման մեջ չի նշել, թե արդյոք զոհված ձկնորսը նշված ամերիկյան հարվածի զոհ է։


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում