Ընթացակարգային քվեարկության ընթացքում Ներկայացուցիչների պալատի ավելի վաղ հաստատած հանրապետականների ներկայացրած օրինագիծը կողմ է քվերակել 51 սենատոր, դեմ՝ 44-ը։ Օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է սենատորների 60 ձայն։ Սենատը մերժել է նաև դեմոկրատների ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է կառավարությանը ֆինանսավորել առնվազն յոթ անգամ։
Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շարունակել վճարել ԱՄՆ զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը, և միաժամանակ նախատեսում է հետագա կրճատումներ կառավարության ապարատում։
Ըստ Punchbowl News -ի աղբյուրների՝ «Սպիտակ տունը պատրաստվում է երկարաձգված աշխատանքի դարդեցմանը և գտել է մի քանի նոր ֆինանսավորման աղբյուրներ կարևորագույն ծրագրերի համար»։ Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ վարչակազմը կարող է զգալի կրճատումներ և ժամանակավորապես ազատումներ կատարել ԱՄՆ գործակալություններում և կրճատել մի շարք կառավարական ծրագրեր՝ կառավարության աշխատանքի դադարեցմանը պատճառով։
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվեց հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան համաձայնության գալ մի շարք ծախսերի, դրանց թվում՝ առողջապահության վերաբերյալ։ Նրանք դեռևս չեն կարողանում համաձայնության գալ։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են աշխատանքի դադարեցմանը հրահրելու և քաղաքական նպատակներով այն երկարաձգելու մեջ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում