Մադհյա Պրադեշ նահանգի Օրենսդիր ժողովի անդամ Ռաջենդրա Շուկլան հայտնել է, որ երեխաները մահացել են Չհինդվարա, Պանդհուրնա և Բետուլ քաղաքներում։ Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է խստորեն հետևել Հնդկաստանի կառավարության հանձնարարականներին, ըստ որոնց՝ 4 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է տալ հազի օշարակ։ Նա նաև նշել է, որ նախօրեին այցելել է Նագպուր, որտեղ հոսպիտալացվել են հինգ երեխա, և հանդիպել է նրանց ընտանիքների հետ։ Նրա խոսքով՝ արվում են բոլոր հնարավոր քայլերը՝ երեխաների կյանքը փրկելու համար։
Ինչպես հիշեցնում է ТАСС-ը, առաջին մահվան դեպքը գրանցվել էր սեպտեմբերի 2-ին։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգում մահացել է 14 երեխա։ Նահանգի Առողջապահության նախարարության տվյալներով՝ օշարակը երեխաների մոտ առաջացրել է սուր երիկամային անբավարարություն, ինչը դարձել է մահվան պատճառ։
Թամիլնադ նահանգի իշխանությունները փակել են Sresan Pharmaceuticals ընկերության արտադրամասը, որը թողարկել է Coldrif օշարակը։
Ընկերության ղեկավարության դեմ հարուցվել են մեղադրանքներ՝ կանխամտածված սպանության, դեղերի կեղծման և դեղագործական արտադրության կանոնների խախտման համար։ Հնդկաստանի դեղերի որակի վերահսկման կենտրոնական վարչությունն առաջարկել է չեղարկել Coldrif-ի արտադրության լիցենզիան։ Մահարաշտրա, Ուտտար Պրադեշ, Ռաջաստան և Ուտտարախանդ նահանգների իշխանություններն արգելել են այդ դեղամիջոցի վաճառքն ու օգտագործումը։
Քննության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 300 կոպիտ խախտում Coldrif-ի արտադրության ժամանակ։ Դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է թունավոր դիեթիլենգլիկոլ, որի պարունակությունը գերազանցել է թույլատրելի մակարդակը 50%-ով։ Արտադրության արժեքը նվազեցնելու նպատակով ընկերությունը երեխաների համար նախատեսված օշարակում օգտագործել է այդ նյութը՝ ապահով դեղաբանական բաղադրիչների փոխարեն։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը