Գիտնականները վերլուծել են 2020-2024 թվականների միջև ընկած ժամանակահատվածում TikTok-ում տեղադրված 66 տեսանյութ և 91 մեկնաբանություն։ Բոլոր տեսանյութերը ռոմանտիկացրել են հանցագործներին՝ թե՛ իրական, թե՛ մտացածին։ Քննադատական գնահատականներ կամ կրթական հաղորդագրություններ պարունակող բովանդակությունը հանվել է:
Գիտնականները բացահայտել են յոթ կայուն թեմատիկ դրդապատճառ։ Դրանցից մեկը «հալոյի էֆեկտն» է, որի դեպքում հանցագործի ֆիզիկական գրավչությունը խեղաթյուրում է նրա արարքների ընկալումը։ Մեկնաբանություններում օգտատերերը հաճախ արդարացնում կամ նվազեցնում էին հանցագործությունների ծանրությունը, երբ մեղադրյալին գրավիչ էին համարում։
Մեկ այլ դրդապատճառ է «դերասանից հանցագործ փոխանցումը». հեռուստադիտողները, հիանալով հայտնի մարդասպանի դերը խաղացող դերասանով (օրինակ՝ Զաք Էֆրոնը՝ Թեդ Բանդիի դերում կամ Էվան Փիթերսը՝ Ջեֆրի Դամերի դերում), հաճախ իրենց համակրանքը փոխանցում են իրական հանցագործին։
Գիտնականները նշել են, որ այս երևույթը հատկապես ցայտուն է Z սերնդի՝ TikTok-ը ակտիվորեն օգտագործող աղջիկների շրջանում: Ընդ որում, նրանց լրահոսում սոսկ նման տեսանյութերը դիտելը բավարար չէ. միայն գիտակցված ներգրավվածությունը՝ դրանք մինչև վերջ դիտելը, հավանելը կամ մեկնաբանություններ թողնելը, կապված է հիբրիստոֆիլիայի բարձր մակարդակի հետ։
Ապագայում թիմը նախատեսում է կատարելագործել իր «Հիբրիստոֆիլիայի սանդղակը» և ընդլայնել հետազոտությունը՝ ներառելով տարբեր տեսակի հանցագործություններ և մշակութային համատեքստեր։ Սա կօգնի հասկանալ, թե ինչու են որոշ օգտատերեր շարունակում թվային հոբբիով զբաղվել, մինչդեռ մյուսների հետաքրքրությունը հանցագործների նկատմամբ կարող է վերածվել իրական հարաբերությունների։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը