Ռուսաստանում կալանավորել է հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանը
Մոսկվայի մարզում դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանը Կիվայի սպանության գործով գործարարի համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։
Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է կաշառակերության գործով։ Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում և տուգանվել։ Հետաքննությունը պարզել է, որ գործարարը երկու անգամ գումար է փոխանցել դատարանի վճիռն ի կատար ածող պաշտոնյային՝ ընկերության հաշիվների վրա կալանքն օրենքի խախտմամբ վերացնելու համար։
Կիվայի մարմինը հայտնաբերվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Սուպոնեվո գյուղում, և հարուցվել է սպանության գործ։ Նախնական քննության տվյալներով՝ երեկոյան ամառանոցային գյուղերից մեկի այգում անհայտ անձը կրակել է քաղաքական գործչի վրա, որը տեղում մահացել է։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը