Կինը 2–ամյա որդուն հայտնաբերել է լոգարանում մահացած և ինքնասպան եղել
ՌԴ Տուլայի բնակչուհին ինքնասպան է եղել իր երկու տարեկան որդու մահից հետո, հաղորդում է Baza տելեգրամյան ալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան խեղդվել է լոգարանում, մինչ մայրը զբաղված է եղել այլ գործերով: Ահազանգը հնչեցրել է մահացածի ծանոթը։
Կանայք համաձայնվել են հանդիպել, բայց նշանակված ժամին ընկերուհին չի ներկայացել և չի պատասխանել զանգերին: Այնուհետև ծանոթը կապ է հաստատել իրավապահ մարմինների հետ: Ոստիկանությունը եկել է բնակարան, բայց ոչ ոք դուռը չի բացել, և որոշում է կայացվել ներխուժել տուն։
Ներսում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են երկու դի՝ 38-ամյա կնոջ և նրա փոքրիկ որդու: Ալիքը նշում է, որ երեխայի հայրը ծնվելուց անմիջապես հետո գնացել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» գոտի և մահացել: Սկեսուրը և կինը կոնֆլիկտի մեջ են եղել, և տատիկը ցանկանում էր մորը զրկել ծնողական իրավունքներից:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում