«Հյուսիսային հոսք»-ը պшյթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև
«Հյուսիսային հոսք»-ի պայթեցումից կարճ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել Բալթյան տարածաշրջանում։ Ասել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը «Կոմերսանտ» թերթին՝ մեկնաբանելով գազատարների վրա ահաբեկչական հարձակումների հետաքննության հետ կապված իրավիճակը։ «Հիմա նրանք նախընտրում են չհիշել, որ բառացիորեն «Հյուսիսային հոսքի» պայթյունի նախօրեին Բալթիկայի այս հատվածում անցկացվել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ»,- ընդգծել է Պատրուշևը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել գազատարների պայթեցման կասկածանքով նախկինում ձերբակալված ուկրաինացիների հայտարարության վրա, ըստ որի՝ նրանց նկատմամբ անցկացվող հետաքննությունը նպատակ ունի մեղքը բարդել Ուկրաինայի վրա և թաքցնել ահաբեկչական հարձակման իրական կազմակերպիչներին ու մասնակիցներին, ովքեր հետաքրքրված են Բալթիկայում լարվածության աճով։ «Տարածաշրջանում իրավիճակի վերլուծությունը հաստատում է նրանց խոսքերը», – ամփոփել է Պատրուշևը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ