Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահի uպանnւթյան մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հենց նոր զեկուցեցին Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին»,- երկուշաբթի գիշերն իր սոցիալական ցանցերի էջում գրել է Զելենսկին։
Ավելի ուշ Զելենսկին գրել է, որ խոսել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հետ, որը զեկուցել է կասկածյալի նկատմամբ հետագա ընթացակարգային քայլերի մասին։
«Կան կասկածյալի առաջին ցուցմունքները։ Այժմ կատարվում են հետագա անհետաձգելի քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Իրավապահների ողջ թիմը, դատախազության աշխատակիցները շարունակում են աշխատել շուրջօրյա։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս աշխատանքում»,-գրել է Զելենսկին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ