ԱԱԾ-ն հայտնաբերել է շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով, դրանց վրա փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձեւ փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին եւ վատ լուսավորության պայմաններում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ վերոնշյալ թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել տարբերակիչ այնպիսի ակնհայտ հատկանիշների, ինչպիսիք են թղթադրամների ժապավենաձեւ փայլաթիթեղը եւ ջրանիշի առկայությունը (ըստ ստորեւ ներկայացվող նմուշի):
Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաեւ նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։ Դրամանենգությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը՝ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (010) 57-90-58 եւ (010) 57-98-44:



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում