Ավստրիայում նյարդավիրաբույժը թույլ է տվել իր 12-ամյա դստերը շաղափիչով անցք բացել հիվանդի գանգի մեջ
Մեղադրող կողմը հայտնել է, որ 2024 թվականի հունվարին բժշկուհին թույլ է տվել իր 12-ամյա դստերը անցք բացել հիվանդի գանգի վրա։ Այժմ նա և նրա գործընկերը, որը նույնպես մասնակցել է վիրահատությանը, մեղադրվում են մարմնական վնասվածք հասցնելու համար։
Հիվանդը՝ 33-ամյա ֆերմեր Գրեգոր Պ.-ն, գլխի վնասվածք էր ստացել ծառի ընկնելուց հետո: Նրա գանգի ներսի ճնշումը չափելու համար անհրաժեշտ էր փոքրիկ անցք բացել՝ սենսոր տեղադրելու համար:
Հետաքննիչների խոսքով՝ վիրաբույժի դուստրը, նրա թույլտվությամբ, գանգի բաց հատվածին կիրառել է բժշկական հորատ և մոտ 15 միլիմետր տրամագծով անցք բացել։
Կլինիկայի մի քանի աշխատակիցների խոսքով՝ վիրահատությունից հետո աղջկա մայրը պարծենում էր, որ իր դուստրը «հենց նոր էր արել իր գանգի վրա առաջին անցքը»։ BILD-ի փոխանցմամբ՝ վիրահատությունը կատարած բուժքույրը և մեկ այլ վիրաբույժ նույնպես խոստովանել են, որ բարդ վիրահատությանը մասնակցել է մի երեխա։
Մեղադրյալները հերքում են իրենց մեղքը։ Նյարդավիրաբույժը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից. նա դատարանում ցուցմունք կտա այս աշնանը։ Տուժողի փաստաբան Պետեր Ֆրայբերգերի խոսքով՝ հիվանդը ցանկանում է բժշկից ստանալ 20,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ