ՌԴ-ում առաջին անգամ կինը միջուկային սառցահատի կապիտան է նշանակվել
Մարինա Ստարովոյտովան նշանակվել է «Յամալ» միջուկային սառցահատի կապիտան։ Նշանակումից առաջ նա զբաղեցնում էր նավի ավագ օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտարարվել է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված համերգի ժամանակ, հաղորդում է «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունը։
Կապիտանի կրծքանշանը նրան բեմի վրա հանձնեց Մուրմանսկի վետերանների «Ատոմֆլոտ» կազմակերպության պատվավոր նախագահ, հեռահար նավերի կապիտան Ալեքսանդր Բարինովը։
«Կապիտան լինելը նշանակում է շարունակել միջուկային նավատորմի ավանդույթները, պաշտպանել անձնակազմը և սառցահատը։ Եվ ես սա համարում եմ իմ գլխավոր խնդիրը», - ասել է Ստարովոյտովան։
Կապիտանն ավարտել է Բրյանսկի պետական համալսարանը և ավարտելուց հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել գյուղական դպրոցի միջնակարգ դասարաններում: Դրանից հետո նա ավարտել է Ս. Օ. Մակարովի անվան պետական ծովային ակադեմիան՝ ռազմածովային ինժեների մասնագիտությամբ: Նա ծովում աշխատում է ավելի քան 20 տարի:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ