ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում զինադադարի առաջարկը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնել է Գազայի հատվածում միջնորդների կողմից առաջարկված Իսրայելի հետ հրադադարի առաջարկին, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ առաջարկը նախատեսում է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների 60-օրյա դադարեցում, Գազայում պահվող պատանդների կեսի ազատ արձակում և սահմանում է հակամարտության ավարտին ուղղված համապարփակ համաձայնագրի շրջանակ:
Իսրայելը նաև ազատ կարձակի որոշ պաղեստինցի բանտարկյալների: Բանակցություններին ծանոթ աղբյուրը նաև նշել է, որ առաջարկը մեծ մասամբ կրկնում է նախորդ պլանը, որը ներկայացրել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ընդունվել Իսրայելի կողմից: Կողմերի միջև բանակցությունները տարվում են Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ:
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ խմբավորումը մերժել է Իսրայելի պահանջները՝ զինաթափելու կամ Գազայից կազմակերպության առաջնորդների հեռանալու վերաբերյալ: Նշվում է, որ Իսրայելը դեռևս չի արձագանքել ՀԱՄԱՍ-ի առաջարկին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ