«Այսօրվա գործողությունը մտահոգիչ է և աննախադեպ։ Մենք ամեն օր աշխատելու ենք այս արտակարգ իրավիճակը վերացնելու համար», – ասել է նա լրագրողներին ամերիկացի առաջնորդի ելույթից հետո։Քաղաքապետը հավելել է, որ ամերիկացի առաջնորդի նախորդ հայտարարությունները հաշվի առնելով՝ Թրամփի որոշումը «լիովին անակնկալ» չէր։ Միևնույն ժամանակ, Բոուզերը մատնանշել է Վաշինգտոնում հանցագործության մակարդակի նկատվող անկումը։«Մենք տեսել ենք հանցագործության զգալի նվազում՝ շնորհիվ այն ջանքերի, որոնք թույլ տվեցին մեզ հետ շրջել 2023 թվականին հանցագործության կտրուկ աճը։
Հանցագործությունը ոչ միայն նվազել է 2023 թվականի համեմատ, այլև ցածր է 2019 թվականի համավարակից առաջ եղած մակարդակից։ Մենք գտնվում ենք հանցագործության 30-ամյա ամենացածր մակարդակի վրա»,-ընդգծել է ամերիկյան մայրաքաղաքի քաղաքապետը։Բոուզերը նաև ասել է, որ մտադիր է հանդիպում փնտրել ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի հետ և հույս ունի շուտով հանդիպել նրան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում