Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։
Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն և Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաև ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։ 2005 թվականին Խոդորկովսկին դատապարտվեց ազատազրկման։ Դատավճռի գիշերը Ամստերդամին ձերբակալեցին անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները, հյուրանոցի իր սենյակում։ Այնուհետև Ամստերդամը ջանքերն ուղղեց Խոդորկովսկու ազատ արձակմանը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 2013թ․։
2010 թվականի մայիսին Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրան վարձել է Ամստերդամին՝ որպես միջազգային իրավաբան և Դեմոկրատիայի դեմ պայքարի միացյալ ճակատի (UDD) կամ «Կարմիր վերնաշապիկներ» պաշտպանական խորհրդի խորհրդական։ Ամստերդամը հրապարակային կոչեր է արել միջազգային հանրությանը չհանդուրժել նոր կառավարության բռնաճնշումները։ Ապա հրապարակել է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային իրավունքի ոտնահարման ցուցակը՝ այն անվանելով «Բանգկոկի կոտորածներ»։
Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների, ժողովրդավարության կողմնակիցների, ինչպիսիք են վենեսուելացի Էլիջիո Սեդենյոն, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆայը և այլք։ Ամստերդամը եղել է Megaupload-ի դատական գործի իրավաբանական թիմի մի մասը, որը ներկայացնում է Քիմ Դոքոմին՝ համացանցի ձեռներեցին, ով աշխատել էր ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի, Էդվարդ Սնոուդենի հետ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում