Մեկը չէ, երկուսը չէ, անգամ երեքը չէ. տեսչության պետը 18 անուն անշարժ գույք ունի
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը 18 անուն անշարժ գույք ունի: Մելքոնյանը վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից էլ տեղեկանում ենք այս մեծ ունեցվածքի մասին:
Նա հայտարարագրել է չորս բնակարան, ութ հողամաս, չորս ավտոտնակ եւ մեկական բազմամյա տնկի ու անավարտ շինություն: Թեեւ Մելքոնյանը չորս ավտոտնակ ունի, բայց ավտոմեքենան մեկն է՝ «MERCEDES–BENZ E 240» մակնիշի:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նույնպես ահռելի թվեր են կազմել, այն է՝ 137 միլիոն դրամ ու 215 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 761 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...