Ծրագրով նաև նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել «մարտական գոտիներից դուրս» գտնվող քաղաքացիական անձանց, հայտնել է գրասենյակը։
Կառավարության երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ անվտանգության կաբինետի ցանկացած որոշում պետք է հաստատվի կառավարության լիագումար նիստի կողմից, որը չի հավաքվի մինչև օգոստոսի 10-ը։
Օգոստոսի 7-ին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ։ Սակայն, այժմ հաստատված ծրագիրը կկենտրոնանա Գազա քաղաքի վրա, որը անկլավի ամենամեծ քաղաքն է։
Ծրագրով նախատեսվում է մինչև հոկտեմբերի 7-ը Գազա քաղաքից պաղեստինցի քաղաքացիական անձանց տարհանել և տարածքում Համասի ահաբեկիչների դեմ ցամաքային գործողություն սկսել, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի։
Օգոստոսի 7-ին Բենիամին Նեթանյահուն Fox News-ին ասել է, որ Իսրայելը նախատեսում է գրավել ամբողջ ափամերձ տարածքը և հանձնել այն արաբական ուժերին, որոնք կկառավարեն այն։ «Մենք չենք ուզում այն պահել։ Մենք ուզում ենք անվտանգության պարագիծ ունենալ։ Մենք չենք ուզում այն կառավարել։ Մենք չենք ուզում այնտեղ լինել որպես կառավարող մարմին», - ասել է Իսրայելի վարչապետը։
Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում զգուշացրել էր, որ Գազայի հատվածում գործողությունը վտանգի է ենթարկում մոտ 20 պատանդների կյանքը, որոնք դեռևս պահվում են Համասի ահաբեկիչների կողմից։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում