Լիբանանը մտածում է Հեզբոլահին զինաթափելու մասին
Լիբանանի կառավարության վեցժամյա նիստից հետո վարչապետ Նավաֆ Սալամը երկրի զինված ուժերին հանձնարարել է մինչև տարեվերջ ներկայացնել շիա արմատական «Հեզբոլլահ» շարժման և մյուս զինված խմբավորումների զինաթափման ծրագիր: Այն պետք է ապահովի կառավարական ուժերի՝ զենք ունենալու մենաշնորհը, հաղորդում են AFP և Reuters գործակալությունները:
Ավելի վաղ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հրաժարվել էր զինաթափել իր շարժումը՝ «քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակվել Լիբանանի վրա»։ «Մինչև իսրայելական ագրեսիան չդադարի, «Հեզբոլլահը» չի աջակցի զինաթափման որևէ առաջարկի»,- ասել է Քասեմն իր կողմնակիցներին ուղղված հեռուստաուղերձում։
Կառավարության նիստից առաջ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ երկրի կաբինետը վճռական է «բոլոր զինված խմբավորումներից, այդ թվում՝ «Հեզբոլլահից», զենքն առգրավելու հարցում»։
«Այս քայլի նպատակն է պետական ինքնիշխանությունը տարածել Լիբանանի ամբողջ տարածքում և ապահովել երկրի պաշտպանությունը բացառապես կառավարական զինված ուժերի միջոցով»,- ասել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում