Թրամփը Հնդկաստանին դեղին քարտ է ցույց տվել
Հնդկաստանը ոչ միայն հսկայական քանակությամբ ռուսական նավթ է գնում, այլև դրա մեծ մասը վաճառում է բաց շուկայում՝ ստանալով հսկայական շահույթ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելել՝ Նյու Դելիի համար միևնույն է, թե Ուկրաինայում քանի մարդ է զոհվում ռուսական ռազմական մեքենայի ձեռքով։
«Այս առումով ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող տուրքերը։ Շնորհակալություն այս թեմային ուշադրություն դարձնելու համար»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի հայտարարությանն արձագանքել է Հնդկաստանի ԱԳՆ-ն:
«Հնդկաստանին անհրաժեշտ է ներմուծում՝ իր սպառողների համար էներգիայի կանխատեսելի և մատչելի գներ ապահովելու նպատակով: Հնդկաստանը քննադատող երկրներն իրենք են առևտուր անում Ռուսաստանի հետ։ Մեր հասցեին հնչող քննադատություններն անարդար են և անհիմն»,- նշել են գերատեսչությունից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում