Բրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք է կիրառել
Դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը որոշման մեջ նշել է, որ նախկին նախագահն օգտագործել է իր կողմնակիցների, այդ թվում՝ խորհրդարանի անդամ հանդիսացող որդիների սոցիալական ցանցերը՝ «Գերագույն դաշնային դատարանի վրա հարձակումների կոչ անող և Բրազիլիայի դատական համակարգում արտաքին միջամտությունը բացահայտորեն աջակցող» հաղորդագրություններ տարածելու համար։
Կիրակի Բրազիլիայի տարբեր քաղաքներում անցկացվել են Բոլսոնարոյի կողմնակիցների հանրահավաքներ: Նրա որդիներից մեկը՝ Ֆլավիոն, հանրահավաքի ժամանակ հորը կարճ ժամանակով միացրել է բարձրախոսին՝ Ռիո դե Ժանեյրոյում ամբոխին դիմելու համար: Ավելի ուշ նա Ինստագրամում հրապարակել է հոր ելույթի տեսանյութը: Հաղորդագրությունը հետագայում ջնջվել է:
Գերագույն դատարանը նաև արգելել է Բոլսոնարոյին ընդունել այցելուներ, բացառությամբ փաստաբանների կամ դատարանի կողմից հաստատված անձանց, և օգտագործել բջջային հեռախոս։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում