Նոր Հարավային Ուելս նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտարարել է, որ շաբաթ օրը որոշ շրջաններում ձյան շերտի հաստությունը հասել է 50 սմ-ի, իսկ մյուսներում տեղացել է ավելի քան 10 սմ անձրև։ Կիրակի օրը եղանակային պայմանները սկսել են մեղմանալ։
Ըստ պետական հեռարձակող Australian Broadcasting Corporation-ի, Նոր Հարավային Ուելս նահանգի Նյու Ինգլենդ հյուսիս-արևմտյան շրջանի որոշ հատվածներում տեղացել է վերջին 20 տարվա ընթացքում ամենաշատ ձյունը, իսկ, ըստ Sydney Morning Herald-ի, հարևան Քվինսլենդ նահանգի շրջաններից մեկում ձյուն է տեղացել վերջին 10 տարում առաջին անգամ։
Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ արձագանքել է ավելի քան 1455 դեպքի, իսկ ավելի քան 100 տրանսպորտային միջոց արգելափակվել է ձյան պատճառով։ Նշվել է նաև, որ փոթորիկները վնասել են շենքեր, և տրվել են խոշոր ջրհեղեղի մասին մի քանի նախազգուշացումներ։.
Ըստ ABC-ի, տասնյակ հազարավոր տներ գիշերն անցկացրել են առանց էլեկտրականության։.
Նոր Հարավային Ուելսի՝ Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգի, ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ երեկոյան մեքենան արգելափակվել է հեղեղաջրերում, և ուղևորներից մեկին՝ 20-ն անց կնոջը, քշել-տարել է ջուրը։ Կիրակի օրը շարունակվել են նրա որոնումները։
Higgins Storm Chasing աղբյուրը հրապարակել է ձյան մեջ խրված կենգուրուի լուսանկար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում