Եթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ Մինասյան
Ճշտող հարցին՝ առաջարկ էլ չի ստացե՞լ, Մինասյանը պատասխանեց. «Առաջարկ էլ չի եղել, որովհետև ասել եմ՝ մանդատս որևէ պաշտոնի հետ չեմ փոխելու»:
Ինչ վերաբերում է հարցին, եթե չի նշանակվելու, ինչի՞ համար են նման հրապարակումները, նա նշեց. «Ով մնում է լուսանցքում, իմ նկարով մի բան գրում է»:
Սարիկ Մինասյանը հավելեց, որ եթե համատեղելի առաջարկ լինի կհամաձայնի:
«Եթե համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, միշտ աշխատել եմ ու անսովոր է ինձ համար: Գյումրեցու վատահությունը չեմ փոխի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ գործող նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Սարիկ Մինասյանը բազմիցս հայտարարել է, որ Գյումրու ավագանու անդամի մանդատը վայր չի դնելու:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում