«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից հարավային Լիբանանում կրակի կառավարման և պաշտպանության համար օգտագործվող օբյեկտին», - ասվում է հայտարարության մեջ։
«Այս օբյեկտի առկայությունը և այն վերականգնելու փորձերը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտում են», - հավելել է մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ «հաստատությունը կարևոր ստորգետնյա ցանցի մաս էր կազմում, որը նախկինում ամբողջությամբ դուրս էր եկել շահագործումից Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով»։
Գերատեսչությունը հավելել է, որ տարածքում «Հեզբոլլահի» գործունեությունը վերականգնելու փորձ հայտնաբերելուց հետո իսրայելական զինվորականները «հարվածել են տարածքում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներին»։
Իսրայելի բանակը «թույլ չի տա «Հեզբոլլահին» գործել այս վայրում և կշարունակի վերացնել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», - վստահեցրել է բանակը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում