ԱՄՆ-ի ագրեuիայի առջև պետությունների լռությունն ու անգործությունը հետևանքներ կունենան բոլոր երկրների համար. Արաղչին` Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը: Ժան-Նոել Բարոն երեկ երեկոյան Սեյեդ Աբբաս Արաքչիի հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիայից հետո։
«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից խաղաղ միջուկային օբյեկտների վրա իրականացված ագրեսիվ հարձակումը, և այս ռազմական գործողությունը բոլոր միջազգային օրենքների և կանոնակարգերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է: Այս ագրեսիայի առջև պետությունների լռությունն ու անգործությունը հեռահար հետևանքներ կունենան բոլոր երկրների համար», - ասել է Արաղչին:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, ափսոսանք հայտնելով հարձակման համար, հերքել է ագրեսիայի պլանավորմանը, իրականացմանը Ֆրանսիայի մասնակցությունը, մտահոգություն է հայտնել ԱՄՆ ռազմական ագրեսիայից հետո տարածաշրջանում լարվածության սրման վերաբերյալ և կոչ արել շարունակել երկխոսությունը Իրանի և Եվրոպայի միջև։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը