Իսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների
Առաջին հարվածը հասցվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Արաք քաղաքի թիրախներին։ Այնտեղ կա միջուկային համալիր, այդ թվում՝ ծանր ջրի գործարան։ Իսրայելը պնդում է, որ հարձակվել է չգործող միջուկային ռեակտորի վրա։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր առավոտյան ռմբակոծել են «Արաք» ծանր ջրի ռեակտորը, այդ թվում՝ ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքը, որը պլուտոնիումի արտադրության հիմնական բաղադրիչն է», - ասվում է Իսրայելի Պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Հարձակման է ենթարկվել նաև Խոնդաբայի ծանր ջրի ռեակտորի տարածքը։ IRIB-ի տվյալներով՝ դրա վրա ընկել է երկու հրթիռ, ևս մի քանիսը խփվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Կառույցը նախապես տարհանվել է, արտահոսքի սպառնալիք չկա։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ հարված է հասցրել Նաթանզի օբյեկտին, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է մշակվել։ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է հարվածների մասին լուրերը և տեղեկացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։


















































Իրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Իսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»
Իսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններին
Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին
Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո Գուտերեշ
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում